Մարտի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ցածր տեսանելության պատճառով (մառախուղ) Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: