Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կանդրադառնա Եվրոպայի տնտեսական աճի վրա, սակայն դեռ շատ վաղ է գնահատել հակամարտության բոլոր հետեւանքները, հինգշաբթի ասել է Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահ Լուիս դե Գինդոսը, հաղորդում է Reuters-ը։

«Ակնկալվում է, որ մակրոտնտեսական եւ վստահության տեսանկյունից հակամարտությունն ի վերջո ազդեցություն կունենա ինֆլյացիայի եւ աճի նվազման վրա»,- ասել է դե Գինդոսը: «Ապագայի համար ամենակարեւոր ազդեցությունը այն բարձր նշանակությունն է, որն ունի Ռուսաստանը էներգետիկ շուկաներում»:

Դե Գինդոսն ասել է, որ 5,8% ինֆլյացիայի փետրվարյան ավելի վաղ հրապարակված ցուցանիշը բացասական անակնկալ է դարձել բանկի համար: