Հայկական բանակը բարեփոխումների կարիք ունի, ավելին, դրանք ուշանում են։ Այս մասին մարտի 2-ին ԱԺ նիստում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ իրենք հապաղելու իրավունք չունեն։

«Մեր բոլոր գործողությունները բխում են այս հրամայականից։ Մենք մտել ենք բարեփոխումների կարեւոր փուլ։ Վաղուց ժամանակն է բանակի ղեկավարումը վստահել մեր բազմաթիվ տաղանդավոր, երիտասարդ ու պատերազմ անցած սպաներին։ Չեմ ուզում այս ամենը կապել անհատների հետ։ Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարող չասել, որ շատ բան կախված է անհատներից»,- ընդգծեց Պապիկյանը։