Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում հաստատեց Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս տարվա սկզբից պարարտանյութերը կտրուկ թանկացել են՝ 2,5-3 անգամ. «Դա փոքր ֆերմերներին դրել է շատ փխրուն եւ խոցելի վիճակի մեջ: Մենք բազմաթիվ քննարկումներ ունեցանք, խոսեցինք գյուղացիների հետ եւ որոշեցինք հանդես գալ իրենց աջակցության ծրագրով: Այսինքն մինչեւ 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը, բայցով ավել, քան 9 հազար դրամը: 3 հա սահմանափակումը դրել ենք, որ ավելի խոշոր հողօգտագործողները իրենց արտադրողականության հաշվին նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը  վերջնական ապրանքի վրա: Աջակցության կարիք ունեն միայն փոքր ֆերմերային տնտեսությունները»,-ասաց նա: