Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն յսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստի ժամանակ կոչ արեց գյուղացիներին առավելագույնս մշակել իրենց հողերը, որովհետեւ այս տարի ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր:

«Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են եւ գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ: Այն, ինչը 1-2 տարի առաջ այնքան էլ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց. «Վերջին երկու տարիներին «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում անընդհատ: Առաջինը կովիդն էր, երկրորդը աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, եթե փորձենք լավատեսական բան գտնել, այո, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, և այդ առումով՝ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ»:

Նա հավելեց, որ ամեն տարի ջրի հետ կապված ավելի ու ավելի լուրջ խրնդիրներ ենք ունենք՝ գլոբալ տաքացման հետ կապված. «Մենք ձեւավորել ենք օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթեւոսյանի գլխվորությամբ, որ հնարավորինս արձագանքի այս հարցին, որովհետեւ ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք: Նաեւ ակնհայտ է, որ ավանդական գյուղատնտեսությունը հեռանկար նու ապագա չունի: Ջրի խնդիր կա»,-ընդգծեց վարչապետը: