Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն աօսր՝ մարտի 3-ին, ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

ՔՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները և մեծապես կարևորվել Ֆրանսիայի աջակցությունը այդ ուղղությամբ։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում։