Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն տվեց «Ոսկե պինգվին» ՍՊԸ-ին:
Ընկերությունը հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը 1997 թվականից զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ, ինչը կրում է սեզոնային բնույթ։
Ներկայումս նախատեսվում է արտադրել նաև կարագ՝ ՌԴ արտահանելու նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 9.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.5 մլրդ դրամ:




























