Վրաստանի առողջապահության նախարարությունը սկսում է արյուն հանձնել ցանկացողների գրանցումը, հաղորդում է «Գրուզիա On-line»-ը:
«Ցանկացողները կարող են զանգահարել թեժ գծի 15-05 համարին կամ գրանցվել donor.moh.gov.ge կայքում. անհրաժեշտության դեպքում գրանցված անձի հետ կապ կհաստատի առողջապահության նախարարության ներկայացուցիչն ու կկանչի ամբողջ երկրի մասշտաբով արյուն հանձնելու մոտակա կետ: Նախապատրաստված արյունը կուղարկվի Ուկրաինա՝ որպես հումանիտար օգնություն»,- հայտնել են առողջապահության նախարարությունից:





























