Եվրոպայի բորսայում գազի գինը երրորդ օրն անընդմեջ թարմացրել է ռեկորդը՝ հասնելով 1000 խմ-ի դիմաց գրեթե 2400 դոլարի։ Այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է՝ հասնելով 1000 խմ-ի դիմաց մինչեւ 2391,6 դոլարի կամ 212 եվրո՝ մեկ ՄՎտ/ժ-ի համար (հիմնվելով դոլարի նկատմամբ եվրոյի ընթացիկ փոխարժեքի վրա):
Ընդհանուր առմամբ, սակարկությունների սկզբից գազի գինն աճել է ավելի քան 31 տոկոսով։
Կապույտ վառելիքի արժեքի նախորդ ռեկորդը սահմանվել է նախորդ օրը․ գինը բարձրացել է մինչեւ 2279 դոլար 1000 խմ-ի դիմաց կամ 198,56 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար:




























