Տեղի է ունեցել Ռուսաստանի Մինպրոմտորգի նիստը շուկայում հանքային պարարտանյութերի շուրջ իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՌԴ Մինպրոմտորգի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են գործադիր իշխանության դաշնային մարմինների, ոլորտային ասոցիացիաների ներկայացուցիչները եւ հանքային պարարտանյութերի արտադրողները: Հանդիպման ընթացքում քննարկվել են լոգիստիկ շղթայի եւ օտարերկրյա սպառողների՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունների անբարեխիղճ կատարման վերաբերյալ դժվարությունները:
Գազի համաշխարհային գների կտրուկ աճի կապակցությամբ բազմաթիվ գործարաններ կրճատել են պարարտանյութերի արտադրությունը, ինչը միայն մեծացրել է համաշխարհային շուկայում ռուսական արտադրանքի պահանջարկը: Հիշեցնենք, որ ռուսական հանքային պարարտանյութերը էկոլոգիապես մաքուր են եւ կարող են կիրառվել ցանկացած տիպի հողի համար առանց դրա աղտոտման վտանգի:
ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը նշել է, որ Ռուսաստանը հանքային պարարտանյութեր մատակարարող համաշխարհային առաջնորդների եռյակում է եւ կարեւոր դերակատարում ունի մթերքի համաշխարհային անվտանգության ապահովման գործում: Դա, հատկապես, կարեւոր է՝ հաշվի առնելով ագրոարդյունաբերական համալիրի համար բնական եւ տեխնոծին տարբեր ռիսկերը (երաշտ, ջրհեղեղներ), Երկրի բնակչության անդադար աճը (տարեկան շուրջ 1,25 տոկոս) եւ, համապատասխանաբար, պարենամթերքի սպառման ծավալների մեծացումը:
Ներկայում ստեղծվում է իրավիճակ, երբ մի շարք օտարերկրյա լոգիստիկ ընկերությունների կողմից մատակարարումն իրականացնելու հարցում սաբոտաժի պատճառով պայմանագրով նախատեսված պարարտանյութերի ծավալը չեն կարող ստանալ ինչպես Եվրոպայում, այնպես էլ այլ երկրներում: Դա ստեղծում է անբերքատվության ակնհայտ ռիսկեր եւ, որպես հետեւանք, պարենամթերքի պակաս Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Հարավային եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների համար, չէ՞ որ ռուսական պարարտանյութերը փոխարինելը ներկայում չափազանց բարդ է կամ առհասարակ, անհնար: Պարարտանյութերի փոխադրումների հարցում խափանումներն ուղղակիորեն կարող են ազդել մի շարք երկրների ազգային անվտանգության վրա եւ առաջացնել լուրջ հետեւանքներ պարենամթերքի պակասի տեսքով հարյուր միլիոնավոր մարդկանց համար միջնաժամկետ հեռանկարում:
Հաշվի առնելով օտարերկրյա բեռնափոխադրող օպերատորների աշխատանքի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հետ կապված ռիսկերը՝ Ռուսաստանի Մինպրոմտորգը ստիպված էր խորհուրդ տալ ռուսական արտադրողներին ժամանակավորապես դադարեցնել ռուսական պարարտանյութերի՝ արտահանման նպատակով բեռնումը մինչեւ բեռնափոխադրողները վերականգնեն կանոնավոր աշխատանքն ու ներկայացնեն երաշխիքներ ռուսական պարարտանյութերի արտահանման մատակարարումն ամբողջ ծավալով իրականացնելու համար:
Ցանկանում ենք ընդգծել, որ ռուսական հողատերերի՝ հանքային պարարտանյութերի բոլոր կարիքներն ամբողջովին բավարարվում են ինչպես ծավալի, այնպես էլ անհրաժեշտ տեսականու առումով:





























