Մի քանի տասնամյակ է, ինչ կարծիք է տարածվել, որ առողջությունը պահպանելու համար պետք է օրական առնվազն 10 000 քայլի չափով զբոսանք իրականացնել: Սակայն ինչի՞ հիման վրա է տարածվել այդ թիվը:

Ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց մասկանցությամբ 15 տարվա հետազոտության արդյունքում գիտնականները եզրահանգել են, որ այդ «նորմը» ոչ միայն հնացել է, այլ նաեւ ուռճացվել է գրեթե երկու անգամ: Կախված տարիքից՝ կարելի է սահմանափակվել 6 000 քայլով, գրում է «Տեխկուլտը»

Էվոլյուցիայի ընթացքում մարդու մոտ ձեւավորվել է շարժման ֆիզիկական պահանջմունք: Դա նախ անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության, սրտանոթային համակարգի, մկանների, ոսկորների ու անգամ հոգեկան առողջության համար: Նույնիսկ կարճատեւ, սակայն պարբերական զբոսանքները երկարաձգում են կյանքն ու բարելավում ինքնազգացողությունը:

Նախորդ տարի Մասաչուսեթսի համալսարանից գիտնականների թիմը համաճարակաբան Ամանդա Փալուհի գլխավորությամբ հրապարակել է հետազոտություան արդյունքներ, որին մասնակցել է միջին տարիքի ավելի քան 2000 ամերիկացի: Պարզվել է, որ օրական կատարելով առնվազն 7 000 քայլ՝ մարդը կրճատում է վաղաժամ մահվան ռիսկը 50-70 տոկոսով:

60 տարեկանից բարձր անձանց համար զբոսանքների օրական նորմը կազմում է 6-8 հազար քայլ: Մեծացնելով այդ թիվը՝ մարդը ստանում է հավելյալ կազդուրիչ «բոնուսներ» բացի վաղաժամ մահվան հավանականության կրճատումը:

Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա նրանք կարող են չսահմանափակվել 10 000 քայլով: Ընդ որում՝ դեռեւս չկան տվյալներ, որ ապագայում դա կերաշխավորի կյանքի երկարացումը:

Փալուհի խոսքով՝ հետազոտության արդյունքներն ապացուցում են ավելի շատ շարժվելու անհրաժեշտությունը, հատկապես, մարդկանց համար, որոնք վարում են նստակյաց կենսակերպ: Օրական 30 րոպե տեւողությամբ ակտիվությունն անգամ տարեց հասակում կօգնի պահպանել ուղեղի նորմալ գործունեությունը, իսկ սրտանոթային եւ հենաշարժողական համակարգը՝ «աշխատանքային» վիճակում: