Մարտի 5-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բուզանդի փողոցում նկատել է, որ գողացել են պայուսակը, որի մեջ անձնագիր, դրամապանակ, բանկային քարտեր և այլ իրեր էին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել է 30-ամյա մի երիտասարդ, որը Փարպեցու փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:





























