Մենք հիշում ենք բոլորին եւ ամեն ինչ, եւ երբեք ոչ մեկին չենք մոռանա: Դուք եկել եք մեր հող եւ մեր ընտանիքներ, մենք կգանք ձեզ մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Համոզված եմ, որ ռուս հանցագործների գալիք դատավարությունը ցուցադրական կլինի ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հենց Ռուսաստանի համար, քանի որ Ուկրաինայի հետ պատերազմը, ի թիվս այլ բաների, սկիզբ դրեց հենց Պուտինի ռեժիմի վերացման գործընթացին։

Երբեք մի կռվեք Ուկրաինայի դեմ, մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում անմարդկային փորձություններ է անցել՝ ջախջախելով ոչ մեկ կայսրություն, եւ դրանից միայն ավելի ամուր եւ դիմացկուն է դարձել, այդպես կլինի նաեւ հիմա։

Դուք ոչ մի տեղ չեք թաքնվի՝ ոչ ձեր տների ցանկապատների հետեւում, ոչ Մայամիի վիլլաներում, ոչ էլ Սեյշելյան կղզիներում զբոսանավում կամ Ուրալում գտնվող բունկերում… Ձեր հանցագործությունները փաստաթղթերում են, եւ դրանց հիշատակը որպես շիկացած երկաթ՝ սրտերում: Մեր ցուցակներում են ե՛ւ նրանք, ովքեր հրաման են տվել, ե՛ւ նրանք, ովքեր կատարել են՝ հրթիռային հարված են հասցրել մեր խաղաղ քաղաքներին։ Դուք եկել եք մեր հող եւ մեր ընտանիքներ, մենք կգանք ձեզ մոտ»,- նշել է նա։