Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսը կոչ է արել մշտական ամերիկյան զորքեր տեղակայել Լատվիայում, հայտնում է Reuters-ը։

«Նայելով վերջին իրադարձություններին՝ մենք շատ ուրախ կլինեինք այստեղ՝ Լատվիայում ամերիկյան զորքերի մշտական ներկայությամբ»,- ասել է Ռինկեւիչսը՝ Ռիգայում իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք այլեւս պատրանքներ չունենք պուտինյան Ռուսաստանի մասին, մենք իսկապես ծանրակշիռ պատճառներ չենք տեսնում ենթադրելու, որ Ռուսաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը»,- նշել է Ռինկեւիչսը: