Boeing Co-ն դադարեցրել է տիտանի գնումները Ռուսաստանից, ինչը կարող է իր հետեւանքներն ունենալ ավիաարտադրողի եւ հումքի նրա խոշորագույն մատակարար «ВСМПО-Ависма»-ի հարաբերությունների վրա, հայտնում է Reuters-ը։
«Մեր պաշարները եւ տիտանի աղբյուրների բազմազանությունը բավականաչափ միջոցներ են ապահովում ինքնաթիռների արտադրության համար»,- ասվում է ավիաշինարարի հայտարարության մեջ:
Boeing-ի եվրոպական մրցակից Airbus-ը չի պատասխանել տիտանի իր առաքումների կարգավիճակը մեկնաբանելու խնդրանքին:
«ВСМПО-Ависма»-ն իր հայտարարության մեջ նշել է, որ «ափսոսում է» երկարաժամկետ գործընկերների հետ պայմանագրերի կասեցման համար: «Մենք հետեւում էինք մեր երկրում եւ աշխարհում տիրող իրավիճակին եւ պատրաստ էինք նման ելքի»։
Սակայն ռուսական մատակարարի նկատմամբ, որի բաժնետոմսերի 25 տոկոսը պատկանում է «Ռոստեխ» պետական կոնգլոմերատին, պատժամիջոցներ չեն սահմանվել։
Հայտարարության համաձայն, տիտանի մատակարարը վաճառքների իր քաղաքականությունը ներկայումս վերակողմնորոշում է դեպի այլ շուկաներ։
Անցյալ ամիս Boeing-ը հայտարարել էր, որ իրեն չեն անհանգստացնում մատակարարման հնարավոր խափանումները, քանի որ 2014-ին Ռուսաստանին Ղրիմի միավորումից հետո դիվերսիֆիկացրել է տիտանի մատակարարման իր շղթան:




























