Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սակարկությունների ընթացքում ալյումինի եւ պղնձի արժեքը թարմացրել է պատմական առավելագույնը։ Ալյումինը թանկացել է մեկ տոննայի դիմաց մինչեւ 4026 50 դոլարով։ Պղինձը թանկացել է՝ հասնելով 10 845 դոլարի մեկ տոննայի դիմաց, գրում է «Ъ»-ը։
Նաեւ նոր ռեկորդ է սահմանել պալադիումի գինը։ Comex բորսայի առեւտրային նստաշրջանի ընթացքում դրա գինն աճել է 13,15 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 3374 հազար դոլար։
Բացի այդ, նիկելի գինը բարձրացել է մինչեւ ռեկորդային բարձր ցուցանիշի: Օրվա ընթացքում մետաղը թանկացել է ավելի քան 60 տոկոսով։ Նիկելը հասել է մեկ տոննայի դիմաց 46 850 դոլարի, ինչն ամենաբարձրն է 2007թ․ հունիսից ի վեր:
Ռուսաստանը հումքի խոշորագույն մատակարարներից մեկն է աշխարհում։ Մետաղների գների աճը բացատրվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով արտասահմանյան ընկերությունների մտավախություններով։
«Մաքուր նիկելի համաշխարհային մատակարարման մեջ երկրի մասնաբաժինը կազմում է մոտ 30 տոկոս»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ալֆա բանկի արժեթղթերի շուկայի վերլուծության բաժնի ղեկավար Բորիս Կրասնոժենովը։




























