ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Ուկրաինա զենք հասցնելը կարող է դժվարանալ, հայտնում է Reuters-ը։
«Շատ կարեւոր է, որ մենք ուղարկենք այն, ինչ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկին խնդրում է։ Նա գիտի, թե ինչ է պետք իր զինվորականներին»,- Թուրքիա, Իսպանիա եւ Հյուսիսային Աֆրիկա մեկշաբաթյա շրջագայության շրջանակներում Մադրիդում կայացած ճեպազրույցում ասել է նա: «Առաջիկա օրերին դա կարող է ավելի դժվարանալ, եւ մենք պետք է այլ ուղիներ գտնենք խնդիրը հաղթահարելու համար»,- հավելել է նա՝ մանրամասներ չներկայացնելով:





























