Այսօր՝ մարտի  7-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Սարալանջից դեպքի Սարի Թաղի ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ,  35-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ,  27-ամյա Մարկոս Խաչատրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը մասամբ խոչընդոտվել էր:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: