Մեծ Բրիտանիան Լեհաստանին նախազգուշացրել է, որ Ուկրաինա կործանիչներ ուղարկելով կարող է հայտնվել «ուղիղ կրակագծում»։

Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թեեւ Բրիտանիան «կաջակցի» Ուկրաինային կործանիչներ մատակարարելու Լեհաստանի որոշմանը՝ երկիրը պետք է իմանա Ռուսաստանի «վրեժխնդրության» վերաբերյալ նախազգուշացման մասին։

Նա հավելել է, որ իր գործը չէ «կանխատեսել» Լեհաստանի ընտրությունը՝ նշելով, որ «իսկապես մեծ պատասխանատվություն է դրված Լեհաստանի նախագահի ու պաշտպանության նախարարի ուսերին»։ «Ես՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ասեմ, որ մենք կաջակցենք Լեհաստանին եւ ցանկացած ընտրության, որը նա կանի»,- եզրափակել է Ուոլեսը: