Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները 2 տոկոսով բարձրանում են՝ Ռուսաստանից մատակարարումների պակասելու պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,06 տոկոսով՝ մեկ բարելը 130,62 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսներինը՝ 1,63 տոկոսով՝ 125,72 դոլար։
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով նավթի մատակարարումների խափանումների հետ կապված մտահոգությունները նավթի գնանշումը պահում են 2008 թվականից ի վեր առավելագույն մակարդակի վրա։





























