Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է քաղաքական գործիչների մասին, որոնք կապեր են փնտրում Ռուսաստանի հետ եւ աշխատում Ուկրաինան պառակտելու ուղղությամբ: Այս մասին ասվում է Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում, հաղորդում է УНИАН-ը։
«Մենք արդեն բազմաթիվ ազդանշաններ ենք ստանում, որ Ուկրաինայում որոշ մարդիկ որոշել են, որ այլեւս չեն կարող բոլորի հետ միասին պայքարել եւ գործում են առանձին՝ իրենց շահից ելնելով։ Մենք տարբեր ազդանշաններ ենք ստանում, որ որոշ քաղաքական գործիչներ կրկին կապեր են փնտրում Ռուսաստանի հետ»,- ասել է Զելենսկին։
Ոմանք, նրա խոսքով, «աշխատում են երկիրը պառակտելու ուղղությամբ՝ չնայած միասնությանը»։
«Ես տեսնում եմ, թե դուք ինչ եք անում։ Եթե եւս մեկ անգամ նման ազդանշան լինի, արագ պատասխան կտրվի, ինչպես հարկն է պատերազմական շրջանում»,- ընդգծել է նա։





























