ԱՄՆ-ն երկու Patriot հրթիռային մարտկոց է ուղարկել Լեհաստան՝ որպես «պաշտպանական տեղակայում»՝ հակազդելու ուկրաինական ճգնաժամի հետ կապված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սպառնող ցանկացած վտանգի։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը։

«Պաշտպանության նախարարի հրամանով եւ մեր լեհ դաշնակիցների հրավերով՝ ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Ուոլթերսը հրամայել է ԱՄՆ բանակին Լեհաստանում վերատեղակայել երկու Patriot մարտկոցներ»,- ասել է կապիտան Ադամ Միլերը։