Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ուկրաինային Thales-ի արտադրության զենիթային հրթիռներ փոխանցելու հնարավորությունը, որպեսզի օգնի նրան պաշտպանել իր երկինքը: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ հավելելով, որ նշված տեխնոլոգիան պաշտպանական զենք է համարվում, հայտնում է Reuters-ը։
«Կենսականորեն կարեւոր է, որ Ուկրաինան պահպանի թռչելու եւ ռուսական օդային գրոհը ճնշելու իր կարողությունը»,- ասել է Ուոլեսը օրենսդիրներին:
«Ի պատասխան Ուկրաինայի խնդրանքի՝ կառավարությունը որոշել է քննարկել STARStreak արագընթաց փոխադրող զենիթահրթիռային համակարգերի անվճար տրամադրման հարցը։ Մենք կարծում ենք, որ այս համակարգը կմնա պաշտպանական զենքի սահմանման մեջ, բայց թույլ կտա ուկրաինական ուժերին ավելի լավ պաշտպանել իրենց երկինքը»:





























