ԵՄ առաջնորդները տարակարծիք են Ուկրաինայի անդամակցության եւ ռուսական գազից ու նավթից հրաժարվելու հարցում։
«Հարցն այն է, թե արդյոք նրանք կգտնեն կոնսենսուս ընդլայնման վերաբերյալ, ինչը երբեմն բարդ առաջադրանք է»,- Reuters-ին ասել է պաշտոնյաներից մեկը։
Ուկրաինայի անդամակցության հարցը կքննարկվի մարտի 10-ին Վերսալում կայանալիք ԵՄ առաջնորդների հանդիպմանը։
Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները տարակարծիք են Ռուսաստանից հանածո վառելիքի ներկրումից հրաժարվելու հարցում։
«Ոմանք ասում են՝ 2030-ին, ոմանք՝ 2027-ին, ոմանք էլ՝ հիմա․․․Կարծում եմ, որ որոշ անդամ երկրներ կարող են ավելի շուտ հասնել այս նպատակին»,- ասել է պաշտոնյան:
Այս շաբաթ ԵՄ առաջնորդների գագաթաժողովի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նրանք համաձայն են փուլային կերպով հրաժարվել ռուսական գազի, նավթի եւ ածուխի ներկրումից։





























