Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակցող ՌԴ Զինված ուժերի զորամասերում ժամկետային զինծառայողների ներկայության մի քանի փաստ է հայտնաբերել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նրանք բոլորը ուղարկվել են Ռուսաստանի տարածք։ Նա հայտնել է, որ «միաժամանակ թիկունքի ապահովման առաջադրանքներ կատարող ստորաբաժանումներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել ազգային գումարտակի դիվերսիոն խմբի կողմից»։ «Մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերեվարվել են։ Ներկայումս համալիր միջոցառումներ են ձեռնարկվում՝ ժամկետային զինծառայողներին մարտական գործողությունների շրջաններ ուղարկելը կանխելու եւ գերի ընկած զինծառայողներին ազատ արձակելու համար»,- ասել է Կոնաշենկովը։





























