Դուբայն ընդունել է վիրտուալ ակտիվները կարգավորելու մասին առաջին օրենքն ու ստեղծել ոլորտի կարգավորիչ մարմին, հայտարարել է շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄԷ-ն պնդում է վիրտուալ ակտիվների կարգավորումներ ստեղծելու մասին բիզնեսի նոր ձեւեր ներգրավելու համար տարածաշրջանային տնտեսական մրցակցության սրման պարագայում:
Վիրտուալ ակտիվները սովորաբար ներառում են նաեւ կրիպտոարժույթներն ու NFT-ը, սակայն հայտարարության մեջ չի նշվում, թե որ ակտիվները կհայտնվեն նոր օրենքի գործունեության հորիզոնում:
Շեյխ Մոհամմեդի խոսքով՝ Դուբայի՝ վիրտուալ ակտիվները կարգավորող վարչությունը կվերահսկի վիրտուալ ակտիվների համար բիզնես միջավայրի զարգացումը կարգավորման, լիցենզավորման եւ կառավարման տեսանկյունից:
Նոր օրենքը կգործի Դուբայի ամբողջ տարածքում՝ բացառությամբ DIFC պետական ազատ ֆինանսական գոտու:
Հոկտեմբերին DFSA-ն թողարկել է առաջին մասը, որը կարգավորում է թվային թոքենները, իսկ այս շաբաթ՝ կրիպտոթոքենները, այդ թվում՝ կրիպտոարժույթները կարգավորելու գծով ուղեցույց:
Ընդհանուր առմամբ, ԱՄԷ-ն առաջիկայում կներկայացնի վիրտուալ ակտիվներում ներդրումներ կատարելու կանոնները, հայտարարել է ԱՄԷ-ի արժեթղթերի եւ ապրանքների վարչությունը:





























