Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը ռազմական դրության ժամանակ պետական դավաճանության եւ թալանի համար պատասխանատվության խստացում է նախատեսում։
Այժմ Ուկրաինայում պետական դավաճանության համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ։ Թալանը մինչեւ 15 տարվա ազատազրկմամբ կպատժվի։
Նախկինում այս հոդվածներով առավելագույն պատիժը համապատասխանաբար 15 եւ 10 տարվա ազատազրկումն էր։





























