Ուկրաինացի ազգայնականները թունավոր նյութերի կիրառմամբ սադրանք են նախապատրաստում, որպեսզի այնուհետեւ Ռուսաստանին մեղադրեն քիմիական զենք կիրառելու մեջ, հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մարտի 9-ի գիշերը ուկրաինացի ազգայնականները Խարկովից հյուսիս-արեւմուտք Զոլոչեւ բնակավայր են բերել մոտ 80 տոննա ամոնիակ։ Ըստ Զոլոչեւը լքած բնակիչների՝ ազգայնականներն նրանց սովորեցրել են, թե ինչպես ճիշտ վարվել քիմիական հարձակման դեպքում»,- հավելել է գերատեսչության ներկայացուցիչը։