Էկոնոմիկայի նախարարությունում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ իրավիճակը քննարկելու և հնարավոր աջակցության մեխանիզմներ մշակելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Էկոնոմիկայի նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ Հայաստանից Ուկրաինա կոնյակի և գինու արտահանումը դադարել է՝ ռազմական գործողությունների պատճառով։ Ռուբլու արժեզրկման և առաքված ապրանքների դիմաց դոլարով վճարման հետ կապված որոշակի բարդությունների պատճառով տնտեսվարողները ՌԴ, Բելառուս և Ղազախստան արտահանելու զգուշավորություն են ցուցաբերում, ինչը կկարգավորվի ռուբլու փոխարժեքի կայունացմանը և դոլարով կատարվող վճարումների խոչընդոտները կարգավորվելուն զուգընթաց։
Ավելի վաղ Հայաստանի Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան կոնյակի եւ գինու արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է:





























