Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը «վաղվա հարց չէ»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը՝ Վերսալում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախաշեմին, որի ընթացքում կքննարկվի ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Reuters-ը։
«Դա ժամանակ կպահանջի»,- հավելել է նա։
Համաձայն հռչակագրի նախագծի՝ ԵՄ առաջնորդներն աստիճանաբար կդադարեն գնել ռուսական նավթ, գազ եւ ածուխ՝ նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը։





























