Տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ դրա զարգացման կանխատեսումները հստակ ցույց են տալիս, որ մոտակա եւ միջնաժամկետ հեռանկարում մեր երկրի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները լինելու են  բարձր մակարդակի վրա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտպանության նախարարության ղեկավարության հանդիպման ժամանակ, հաղորդում է  БЕЛТА-ն։ 

Նրա խոսքով՝ երկրի անվտանգությունն իրենից եւ առաջին հերթին ՊՆ ղեկավարությունից պահանջում է ապահովել Բելառուսի զինված ուժերի մարտունակության պատշաճ մակարդակը։ «Հանգիստ չի լինի․․․Ես ուզում եմ ձեզնից լսել ձեր կարծիքը Ուկրաինայի իրավիճակի եւ այն մասին, թե ինչ է մեզ սովորեցնում այս փորձը: Այսօր մենք արդեն տեսնում ենք Ուկրաինայում ռազմական գործողության անցկացման առանձնահատկությունները»,- ասել է նա։

Լուկաշենկոն ասել է, որ տեղեկություններ կան Բելառուսի արեւմտյան սահմանների մոտ զորքերի խմբավորումների գործողությունների բնույթի եւ քանակի շարունակվող աճի մասին։