ՌԴ-ն երեք օր առաջ հայտնել է, որ Մարիուպոլի թիվ 1 ծննդատունն օգտագործվել է որպես «Ազովի» գումարտակի բազա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սա առաջին անգամը չէ, երբ մենք լսում ենք սրտաճմլիկ աղաղակներ Ռուսաստանի զինված ուժերի այսպես կոչված վայրագությունների մասին։ Մարտի 7-ին՝ երեք օր առաջ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մեր պատվիրակության կողմից փաստեր ներկայացվեցին, որ այս ծննդատունը վաղուց գրավվել է «Ազովի» գումարտակի եւ այլ արմատականների կողմից։ Այն ծառայում էր որպես «Ազով» գումարտակի բազա։ Այս տվյալները ներկայացվել են երեք օր առաջ, ուստի ինքներդ եզրակացություններ արեք, թե ինչպես է շահարկվում հասարակական կարծիքն ամբողջ աշխարհում»,- ասել է Լավրովը։