Վրաստանը պարտավոր է խուսափել երկրի համար ցանկացած ռիսկից՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, հաղորդում է Новости-Грузия-ն։
Բուրչուլաձեն նշել է, որ կառավարությունն ամեն օր միջազգային կառույցների հետ քննարկում է պատժամիջոցների վերաբերյալ սեփական քաղաքականությունը։ «Մեր վարչապետի եւ թիմի հայտարարած քաղաքականությունը Վրաստանի մասին հոգալն է, մեր ուշադրությունը կենտրոնացած է մեր քաղաքացիների եւ մեր երկրի վրա։ Մենք մեզ պարտավոր ենք համարում խուսափել ցանկացած ռիսկից։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, մենք ամեն օր միջազգային կառույցների հետ քննարկում ենք, թե ինչը կարող է ազդել մեր երկրի վրա, եւ համապատասխան որոշում ենք կայացնում»,- ասել է Բուրչուլաձեն։
Միաժամանակ , նա նշել է, որ պետությունը կազմակերպում է մարդասիրական օգնության ուղարկումն Ուկրաինա։
Պաշտպանության նախարարը նշել է, որ անվտանգության հարցով աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում, եւ փաստաթուղթը կներկայացվի Անվտանգության խորհրդին։





























