Ռուսաստանի կառավարությունն արդեն զբաղվում է այն միջոցների մշակմամբ, որոնք թվում ներառված են սնանկացում եւ օտարերկրյա կազմակերպությունների ունեցվածքի ազգայնացումը։ Այս մասին «Вконтакте» սոցցանցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Հետեւում եմ արտասահմանյան ընկերությունների մեծ ելքին ռուսական շուկայից։ Թեեւ, թվում էր, նրանք վաղուց հաջողակ բիզնես են հիմնել այստեղ, ինչը նրանց զգալի եկամուտ է բերել։ Որոշումը բիզնեսի հետ որեւէ կապ չունի, զուտ քաղաքականություն է։ Վաշինգտոնն ու նրա դուդուկի տակ պարող Բրյուսելը ոչ մի կերպ չեն կարողանում հանդարտվել՝ գնալով նորանոր հիմար արգելքներ են հորինում, քանի որ իրականում չեն կարողանում պատասխանել Ռուսաստանին։ Նրանք ծիծաղելի են։ Նրանք ուզում են, որ այս հիմար սահմանափակումների շքերթին մասնավոր ընկերությունները նույնպես մասնակցեն։ Նրանք իսկապես խղճալի են: Անգիտակից ռուսաֆոբ պաշտոնյաների համար միեւնույնն է, որ Եվրոպայում եւ Ռուսաստանում մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքն ու եկամուտը այս հիմար, ողջամտությանը հակասող որոշումների պատճառով: Քաղաքական գործիչների հիմնական խնդիրը ձեռնարկությունների բաժնետերերի վրա կոշտ ճնշում գործադրելն է, նրանց ստիպելը, որ ենթարկվել իրենց կամքին։ Այն, որ արտասահմանյան բիզնեսը չի ուզում հեռանալ Ռուսաստանից, նրա հնարավոր կորուստները նրանք նույնպես հաշվի չեն առնում։

Դրան մենք սկզբունքորեն ու կոշտ կպատասխանենք։

Վերջերս ես գրել էի, որ Ռուսաստանը չի համակերպվի արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների եւ ընկերությունների ունեցվածքի անհիմն ձերբակալման հետ։

Եվ խոսել էի սիմետրիկ արձագանքի անհրաժեշտության մասին, այդ թվում՝ օտարերկրյա ակտիվների բռնագրավման եւ դրանց հնարավոր ազգայնացման։ Նույնը վերաբերում է մեր երկրում աշխատելուց օտարերկրյա ընկերությունների հրաժարվելուն։ Պատժամիջոցների տակ ընկնելով՝ նրանք իրականում իրենց կոլեկտիվներին թողնում են ճակատագրի քմահաճույքին։ Ռուսաստանի կառավարությունն արդեն զբաղվում է այնպիսի միջոցների մշակմամբ, որոնց թվում են սնանկացումը եւ նման օտարերկրյա կազմակերպությունների ունեցվածքի ազգայնացումը։ Առաջնային խնդիրն է՝ թույլ չտալ, որ մարդիկ փողոցում մնան, ստեղծել նոր արտադրություններ՝ օտարերկրյա խուճապահար ներդրողների կողմից լքվածների հիման վրա։ Այս մոտեցումը օբյեկտիվ է եւ արդար է»,- գրել է նա։