Մարտի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել է դաշտում, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 մարդ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:





























