Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է Meta-ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչել  եւ արգելել  գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

««Ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել դատարան՝ Meta Platforms Inc.-ը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում դրա գործունեության արգելելու մասին»,- ասվում է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի («ահաբեկչության քարոզչություն») 2-րդ մասով եւ 282-րդ հոդվածի («ատելության եւ թշնամանքի հրահրում՝ բռնության սպառնալիքով») 2-րդ մասով գլխավոր դատախազությունը նյութեր է ուղարկել ՌԴ Քննչական կոմիտե՝ քրեական հետապնդման հարցը լուծելու համար։

Meta Platforms Inc.-ում ներառված են Facebook, Instagram եւ WhatsApp մեսենջեր սոցիալական ցանցերը։

«Ընկերության ղեկավարության գործողությունները ոչ միայն ձեւավորում են ահաբեկչական գործունեության թույլատրելիության գաղափարը, այլեւ ուղղված են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ ատելություն եւ թշնամանք սերմանելուն»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Նշվում է, որ   Ռոսկոմնադզորը սահմանափակում է մուտքը Instagram եւ Facebook։ Ինստագրամում տարածվում են տեղեկատվական նյութեր, որոնք պարունակում են կոչեր՝ բռնի գործողություններ կատարելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ, եւ համակարգված կերպով տեղադրվում է տեղեկատվություն՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում զանգվածային անկարգություններին մասնակցելու կոչերով։