Ուկրաինացի ազգայնականները պայթեցրել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝  նրանք փորձել են ազատվել այնտեղ անցկացված հետազոտությունների ապացույցներից։ «Միջուկային թեմաներով հետազոտական ​​աշխատանքները թաքցնելու համար տարածքային պաշտպանության գումարտակների զինյալները պայթեցրել են Ակադեմիչեսկայա փողոցում գտնվող ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը»,- ​​ասել է նա։ Փլատակների տակ կարող էր լինել ինստիտուտի մինչեւ 50 աշխատակից։

Շաբաթվա սկզբին ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է, որ Ուկրաինայի իշխանությունները ռադիոակտիվ վարակմամբ սադրանք են նախապատրաստում Խարկովում, եւ տեղացի ազգայնականներն ականապատել են ռեակտորը ինստիտուտի միջուկային փորձարարական օբյեկտում: