Կառավարության ընդունելությունների տանը այսօր՝ հուլիսի 26-ին տեղի է ունենալու ընդդիմության եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 2-րդ ռաունդը։ Նաեւ պարզ կդառնա՝ արդյոք բանակցությունները կհեռարձակվե՞ն ուղիղ եթերով։ «ՀԺ»-ն գրում է, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը պատրաստ է բանակցություններն ուղիղ եթեր հեռարձակել։ Այս մասին երեկ թերթին հայտնել է տնօրեն Գ.Մանուկյանը։ Ընդդիմությունը դրական է արձագանքել «Երկիր մեդիայի» այս առաջարկին, իշխանական կողմը կպատասխանի այսօր։