«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանին զրկել բազմակողմ ֆինանսական հաստատություններից փոխառության արտոնություններից։
««Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնել են ապահովել, որ Ռուսաստանը չկարողանա ֆինանսավորում ստանալ առաջատար բազմակողմ ֆինանսական հաստատություններից, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը: Ռուսաստանը չի կարող կոպտորեն խախտել միջազգային իրավունքը եւ ակնկալել օգուտ միջազգային տնտեսական կարգին մասնակցելուց»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։





























