ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել «ռուսական էլիտաների եւ նրանց ընտանիքների» նկատմամբ։ Նրանց թվում են բանկերի ղեկավարները, որոնց նկատմամբ արդեն պատժամիջոցներ են սահմանվել, Պետդումայի պատգամավորները, որոնք նախաձեռնել են ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման մասին օրենքների ընդունումը։
«Այս գործողությունը նրանց կտրում է ԱՄՆ ֆինանսական համակարգից՝ սառեցնելով Միացյալ Նահանգներում նրանց պատկանող բոլոր ակտիվներն ու արգելելով նրանց մուտքն ԱՄՆ»,- հայտնել է Սպիտակ տունը։





























