Ուկրաինան պետք է Եվրամիության մաս կազմի, հայտարարել է Գերմանիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լարս Կլինգբեյլը:

ԵՄ առաջնորդները դատապարտել են  «անասելի տառապանքը», որը Ռուսաստանը պատճառում է Ուկրաինային, սակայն Ֆրանսիայի գագաթաժողովի ժամանակ հերքել են Կիեւի՝ դաշինքին շուտափույթ անդամակցելու կոչերը:

«Խիստ կարեւոր է, որպեսզի մենք մտերմություն եւ անվտանգություն առաջարկենք պետություններին, որոնք գտնվում են մեր ու Ռուսաստանի միջեւ եւ որոնք մեր դեմոկրատական եւ լիբերալ արժեքների կրողն են»,- Spiegel-ին տված հարցազրույցում ասել է նա:

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները պետք է մեծացվեն:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկրի իշխող կուսակցությունն է, որը գլխավորում է կանցլեր Օլաֆ Շոլցը: