Լոնդոնի մետաղների բորսան պնդում է, որ նիկելի առեւտուրը դադարեցվի այն բանից հետո, երբ այս շաբաթ մի քանի ժամում գները կրկնապատկվել են: Բորսայում հայտարարել են, որ շուկան դարձել է քաոսային, իսկ գները չեն արտացոլում ֆիզիկական շուկան, հաղորդում է Reuters-ը:

Բորսան դադարեցրել է նիկելի առեւտուրն ու երեքշաբթի չեղարկել սակարկումը, երբ գները բարձրացել են՝ հասնելով մեկ տոննայի դիմաց ավելի քան 100 000 դոլարի:

«Մենք ընդունում ենք շուկայի մի քանի մասնակիցների հիասթափությունը նիկելի առեւտուրը դադարեցնելու եւ ավելի վաղ հաստատված սակարգումը չեղարկելու որոշման կապակցությամբ»,-ասվում է LME-ի հայտարարության մեջ: Դա արվել է շուկայի ամբողջականությունն ու համակարգային կայունությունն ապահովելու համար, որի ընթացքում 145-ամյա բորսան հետեւել է համապատասխան իրավական ընթացակարգին:

«Այժմ մենք կենտրոնացրել ենք ջանքերը հնարավորինս արդյունավետորեն եւ արագ շուկան կրկին բացելու մեխանիզմի ուղղությամբ»:

Բորսան, որն արդյունաբերական մետաղների շուկայում հնագույնն ու խոշորագույնն է, հայտարարել է, որ չի բացի նիկելի շուկան, քանի դեռ չի կարողանա ապահովել կայունությունը:

Հայտարարության մեջ չկան հավելյալ մանրամասներ աշխատանքը վերականգնելու վերաբերյալ:

LME-ն պատկանւոմ է Hong Kong Exchanges and Clearing Ltd-ին: