Այսօր տեղական ժամանակով ժամը 7-ից Թուրքմենստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները, հաղորդում է Turkmenportal-ը։

Ընդհանուր առմամբ ստեղծվել է 2577 ընտրատեղամաս։ Քաղաքացիների անվտանգության համար ձեռնարկվել են սանիտարահիգիենիկ եւ կանխարգելիչ միջոցառումներ, ավելի քան 300 տեղամաս հագեցած է նորարարական ախտահանիչ սարքերով։    

Ընտրություններին արդեն սկսել են վերահսկել 2726 ազգային դիտորդներ, ինչպես նաեւ ԱՊՀ դիտորդների առաքելությունը։

Բոլոր ընտրատեղամասերում կազմակերպվում են հայտնի երգիչների, բախշի-երաժիշտների, ստեղծագործական համույթների ելույթներ։

Քվեարկությունը տեղի կունենա մինչեւ տեղական ժամանակով ժամը 19:00-ն։

Հիշեցնենք, որ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված է 9 թեկնածու։