2017թ․ Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հարցրել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականին, թե արդյոք ամերիկյան զորքերը Դոնբասում են:

Նկարագրելով հանդիպումն իր նոր գրքում՝ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը գրում է. «Այս հարցի դրական պատասխանը կնշանակեր, որ ԱՄՆ-ն սպառազինության պատերազմ է մղում  Ռուսաստանի դեմ»:

«Ես մտածում էի՝ ինչպես լավագույնս մեկնաբանել Թրամփի հարցը՝ որպես առաջա՞րկ, որ գլխավոր հրամանատարը հնարավոր է համարում, որ ամերիկյան զորքերը կռվում են Ռուսաստանի գլխավորած ուժերի դեմ, թե՞ որպես ցուցանիշ այն բանի, որ նախագահը չի կողմնորոշվել, թե որ երկիրն է Ուկրաինայի դեմ պատերազմի մյուս կողմում․․․Ամեն դեպքում, նրան շփոթեցրել է այն, թե որտեղ են տեղակայված մեր զորքերը՝ իր զորքերը։ Ես միայն պատկերացնում եմ, թե ինչ են մտածում ուկրաինացիները»,- նշում է Յովանովիչը։

Թրամփը Յովանովիչին աշխատանքից ազատել է 2019թ․՝ Ուկրաինային ռազմական օգնությունը կասեցնելու փորձերի ֆոնին՝ Ջո Բայդենի եւ այլ մրցակիցների քաղաքական կոմպրոմատի դիմաց, դեպք, որը հիմք հանդիսացավ Թրամփի առաջին իմփիչմենթի համար, գրում է The Guardian-ը։

Յովանովիչը նկարագրում է Թրամփի եւ Պորոշենկոյի հանդիպումը «Դասեր եզրից. հուշագրություններ» գրքում, որը կհրապարակվի երեքշաբթի։

Յովանովիչը գրում է նաեւ, որ Թրամփը Պորոշենկոյին ասել է, որ Ուկրաինան «կոռումպացված երկիր է»։ Թրամփը, նրա խոսքով, նաեւ ասել է, որ «Ղրիմը ռուսական էր, քանի որ տեղացիները ռուսերեն էին խոսում»:  

Յովանովիչը գրում է, որ Թրամփի այդ խոսքերը բավականին զարմանալի էին, սակայն Թրամփը գերազանցել է դրանք՝ հարցնելով ազգային անվտանգության իր խորհրդականին, թե արդյոք ամերիկյան զորքերը Դոնբասում են:

Յովանովիչը նշում է, որ Պորոշենկոն օգտագործել է «տեսողական միջոցներ, որոնք իսկապես դուր են եկել Թրամփին», քանի որ նա «հմտորեն շրջանցել է» եւ իր փաստարկները բերել՝ ի պաշտպանություն այդ գաղափարի։

Պորոշենկոն խնդրել է Javelin հակատանկային հրթիռները ներառել անվտանգության աջակցության փաթեթում։ Թրամփն, ըստ երեւույթին, բաց էր այդ գաղափարի համար, գրում է Յովանովիչը։ Այնուամենայնիվ, 2019թ․ լուրեր հայտնվեցին, որ նա կասեցրել է ռազմական օգնությունը։