«Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի ռազմավարության, սպասարկման եւ մարքեթինգի գծով տեղակալ Անդրեյ Պանովը ազատվել է ընկերությունում պաշտոնից եւ հեռացել է Ռուսաստանից, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Հեռացանք Ռուսաստանից։ Հեռացա «Աերոֆլոտ»-ից: Հին կյանքն ավարտվեց»,- գրել է նա Facebook-ում։
Պանովը «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018թ.։ Մինչ այդ նա ութ տարի աշխատել է միջազգային Bain & Company խորհրդատվական ընկերությունում։ Մինչ Bain-ին միանալը նա եղել է «Վեդոմոստի» թերթի ֆինանսական բաժնի խմբագիրը եւ նրա կայքի գլխավոր խմբագրի տեղակալը։
Այս շաբաթվա սկզբին РБК թերթը հայտնել էր «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Պոլուբոյարինովի հրաժարականի մասին, որը հայտնվել էր ԵՄ պատժամիջոցների տակ։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ մոտ ապագայում նա կարող է նշանակվել «Ռուսաստանի փոստ»-ի ղեկավարի տեղակալ։ Ո՛չ «Աերոֆլոտ»-ը, ո՛չ «Ռուսաստանի փոստը» պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։ «Աերոֆլոտ»-ի մամուլի ծառայությունը միայն հայտնել է, որ «Ռոսիա» ավիաընկերության («Աերոֆլոտ»-ի դուստր ձեռնարկություն) ներկայիս ղեկավար Սերգեյ Ալեքսանդրովսկին նշանակվել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում։ «Աերոֆլոտ»-ից Պոլուբոյարինովի հեռանալու մասին տեղեկությունը հաստատել է «Ինտերֆաքս»-ի ավիացիոն ոլորտի աղբյուրը։
Մարտի սկզբին «Աերոֆլոտ» խմբի երրորդ ավիաընկերության՝ «Պոբեդա»-ի գործադիր տնօրեն Անդրեյ Կալմիկովը լքել էր իր պաշտոնը։ Անդրեյ Յուրիկովը, որը զբաղեցնում էր ընկերության ինժեներական եւ ավիացիոն աջակցության գծով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մարտի 5-ից նշանակվել է «Պոբեդա»-ի ժամանակավոր գործադիր տնօրեն։
Եվրամիությունը փետրվարի 26-ից պատժամիջոցներ է սահմանել, որոնք արգելում են Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռների եւ պահեստամասերի մատակարարումը, ինչպես նաեւ դրանց սպասարկումն ու ապահովագրումը։ Բացի այդ, պատժամիջոցները պարտավորեցրել են վարձատուներին մինչեւ մարտի վերջը խզել իրենց գործող պայմանագրերը փոխադրողների հետ, մինչդեռ նրանց ինքնաթիռների մեծ մասը արտասահմանյան Boeing եւ Airbus են:
«Պոբեդա»-ի ինքնաթիռները միայն Boeing 737 են: «Աերոֆլոտ»-ի 187 ինքնաթիռներից միայն ինը Superjet 100-ն են ռուսական: «Ռոսիա»-ի դեպքումի իրավիճակը հակառակն է՝ Superjet-երը կազմում են նրա 126 ինքնաթիռների մեծ մասը՝ 67-ը:





























