Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գազի մատակարարման հարցում հուսալի գործընկեր է, Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը, փոխանցում է MK-ը։
«Մենք ունենք «Գազպրոմը», որը 15 տարի վստահելի մատակարար է...»,- ասել է Բայրաքթարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը եվրոպական երկրների հետ քննարկում է Ռուսաստանից նավթի մատակարարումն արգելելու հնարավորությունը։ Սակայն ֆրանսիական Engie կոնցեռնի ղեկավար Քեթրին Մակգրեգորը կարծում է, որ ԵՄ-ն չի կարողանա Ռուսաստանից գազի լիարժեք փոխարինող գտնել։





























