«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 18։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Ճամբարակի և Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: