Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ, գրեթե 90 րոպե տեւած զրույցի ավելի մանրամասն տեղեկատվություն է հաղորդել։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դա բարդ քննարկում է եղել, հայտնում է BBC-ն։
«Մակրոնը եւ Շոլցը խնդրել են դադարեցնել կրակը եւ ռազմական գործողությունները՝ նախքան հետագա գործողությունների մասին կառուցվածքային քննարկում սկսելը: Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամություն չի դրսեւորել, ասում է Մակրոնի գրասենյակը։
Ֆրանսիայի հայտարարության մեջ ասվում է նաեւ, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում.
ԵՄ անդամները նոր պատժամիջոցները առաջիկա օրերին Բրյուսելում պետք է քննարկեն։
Պատժամիջոցները հաշվի կառնեն վերջին ռազմական իրադարձությունները, այդ թվում՝ Մարիուպոլի պաշարումը։
Այս պատմական «իրանական ոճով» պատժամիջոցների նպատակը նախագահ Պուտինին անկյուն քշելն ու միջազգային հանրությունից հեռացնելն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանի նախագահի եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների հեռախոսազրույցի մասին։




























