ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Ուկրաինայի համար 200 մլն դոլարի չափով լրացուցիչ սպառազինություն եւ սարքավորումներ հատկացնել, շաբաթ հայտնել են Սպիտակ տնից:

«Այսօր նախագահ Բայդենը կարգադրել է Ուկրաինայի համար 200 մլն դոլարի չափով լրացուցիչ սպառազինություն եւ սարքավորումներ հատկացնել»,-ասվում է Սպիտակ տան թվիթերյան հաղորդագրության մեջ:

Բայդենի որոշման արդյունքում 2021թ. հունվարից ի վեր անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր ծավալը կհասնի 1,2 միլիարդ դոլարի, նշում է Business Standard-ը:

CNN-ի հաղորդմամբ՝ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ 200 մլն դոլարի չափով միջոցների հատկացումը կապահովի Ուկրաինային անհապաղ ռազմական օգնությամբ: Այդ օգնությունը կներառի հակատանկային սպառազինություն, զենիթային համակարգեր եւ հրաձգային զենք Ուկրաինայի պաշտպաններին աջակցելու համար, որոնք դիմակայում են Ռուսաստանի՝ չհրահրված հարձակմանը: