Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը համարում է, որ Ուկրիանայի շուրջ իրավիճակի պատճառով ներկայում Եվրոպայում ամենածանր ճգնաժամն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր: Նրա խոսքով՝ պլանավորնան հորիզոնը չի գերազանցում տասն օրը, հաղորդում է «Կոմերսանտը»:

«Կապիտալի համաշխարհային շուկան գրեթե չի գործում...Վաղվա օրը կանխատեսելի չէ, ամեն օր նոր խնդիրներ են ի հայտ գալիս... Դա Եվրոպայում ամենածանր ճգնաժամն է՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից»,-ասել է Վուչիչը TV Pink-ի եթերում:

Սերբիայի նախագահը հայտնել է, որ երկրում պարենամթերքի եւ վառելիքի պաշարները բավարար են, սակայն կան խնդիրներ ռուսական ձեռնարկություններին վճարելու հետ կապված: Նրա կարծիքով՝ անհնար է չզգալ այդ խոշորագույն հակամարտության հետեւանքները: